«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ

«Ջուղա» ֆիլմին` «Ազգային կինո» մրցանակ
18.03.2013 | 17:16

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին:

Մրցանակը շնորհվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից հին և հռչակավոր Ջուղայի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը մատչելիորեն ներկայացնելու և միջազգային հանրությանը սթափության կոչ անելու համար:
«Ջուղա»-ն նկարահանվել է 2006-ին: Ներկայացված է և՛ հայերեն, և՛ անգլերեն: 2007-ին ֆիլմն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ